ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱԺ-ն սկսում է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների գործընթաց

ԱԺ-ն սկսում է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների գործընթաց
11.09.2019 | 12:31

«Մենք պրոցեսը վաղ ենք սկսել, որ թեմա առ թեմա կարողանանք անդրադառնալ», - ասում է աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նրա փոխանցմամբ, Ընտրական օրեսգրքի ամենաքննադատված կետերից մեկի՝ ռեյտինգային ընտրակարգի վերանայումը կլինի առաջիկա քննարկումների առանցքում, այդ ընտրակարգը «Իմ քայլի» համար ընդունելի չէ:


Ընտրական օրեսգրքի քննարկման կամ վերանայման ենթակա տասնյակ կետերից է պատգամավորի թեկնածուին առաջադրվող պահանջների հարցը․ «Ներառյալ, օրինակ, երկքաղաքացիների նկատմամբ արգելքը, որը այն պահից, ինչ մաս է կազմել մեր օրենսդրության, միշտ եղել է ոչ այնքան դեբատների առարկա, որքան Վենետիկի հանձնաժողովի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր զեկույցներում միշտ անդրադարձել են, որ սա խնդրահարույց է: Պետք է դեռ քննարկենք»:
Պատգամավորները նախ կաշխատեն «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոփուխությունների նախագծի վրա՝ փորձելով ընդունել մինչև հունվարի 1-ը։
Նախագիծը մշակելիս մեծ ուշադրություն են դարձնելու կուսակցությաննների ֆինանսական աղբյուրների թափանցիկության, հաշվետվողականության և ներքին ժողովրդավարության հարցերին։


«Եթե ըստ առաջնահերթության ներկայացնեմ, դա կուսակցությունների ֆինանսավորման կարգն է: Թե մուտքերի, ֆինանսական աղբյուրների, թե ծախսերի մասով կարգավորումների թերիությունը, անգամ սինխրոնիզացիայի պակասը օրենսդրական դաշտում և դրա կիրարկման առումով: Խնդրահարույց են կարգավորումները, որ առնչվում են կուսակցությունների ներքին ժողովրդավարության բաղադրիչին», - ներկայացրեց պատգամավորը:

«Կուսակցությունների մասին» օրենքում մեր մասնակցության մասին»:

Դիտվել է՝ 3470

Մեկնաբանություններ